16/09/2022 14:04
Անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը. ԳՇ պետ
Հակառակորդը Ջերմուկից գտնվում է 4,5 կիլոմետր հեռավորության վրա, այս մասին դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա ասաց, թե դեսպաններին ցույց կտան՝ որքան է հակառակորդը քաղաքին մոտ։
«Անմիջապես «Արմենիա» հյուրանոցի մոտակայքից դիտարկվում է հակառակորդի գտնվելու տեղը», - ասաց ԳՇ պետը։
Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: