16/09/2022 10:02
«Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որևէ դատախազի հետ չի շփվել և որևէ բառ չի ասել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը և նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որևէ դատախազի հետ չի շփվել և որևէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել և հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:
Դատախազները նիստից հետո գնացել են իրենց աշխատասենյակներ՝ սպասելով, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Իսկ նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժեշտից առաջ ասել է, որ շնորհակալություն է հայտնում բոլորին, այդ թվում՝ նաև քննադատողներին ու հեռացել է: Ի դեպ, Դավթյանը չի համբուրել դատախազության դուռը:
Նշենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ նիստից անմիջապես հետո ՀՀ զինդատախազ Վահե Հարությունյանը երկրորդ անգամ է ազատման դիմում գրել»։