16/09/2022 11:42
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ վեցը
Ադրբեջանի սանզազերծած ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
Նա ասաց, թե քաղաքացիական մեկ անձ է զոհվել։ Զոհվել է բեկորային վնասվածքից։
«Կա վիրավորում ստացած վեց քաղաքացիական անձ», - նշեց ՄԻՊ-ը։
Թիրախավորվել են նաև լրագրողներ, շտապօգնության մեքենան։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, թե Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։