16/09/2022 19:35
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործում է սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեղեկացնում է, որ չնայած ստեղծված իրավիճակին, անցնող շաբաթվա ընթացքում ընկերությունը գործել և շարունակում է գործել սովորական ռեժիմով՝ պահպանելով անվտանգության միջոցառումները։
«Բոլոր արտադրամասերը աշխատել և շարունակում են աշխատել անխափան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործարանում մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։ ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի», - ասված է հայտարարության մեջ։