16/09/2022 13:41
Ազատ ոճային ևս երկու ըմբիշ սկսում է պայքարն Աշխարհի առաջնությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարն աշխարհի առաջնությունում:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին Սերբիայում մրցագորգ են դուրս գալու 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանն ու 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը:
Խնձրցյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակչից` Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի հետ պայքարով:
Ալիխանյանն էլ 1/16-ում կմրցի ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ: