16/09/2022 12:47
Քննարկվել է Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանն ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն երկկողմ զբոսաշրջության զարգացմանը, այլև գործարար կապերի ամրապնդմանը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է դիտարկել համատեղ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։