16/09/2022 11:15
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. Սուրեն Պապիկյան
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ. երեկ պահպանվել է հրադադարի ռեժիմը։
«Զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը», - կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ադրբեջանական զոքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
«Խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարվա մայիսի 12-ին Խոզնավարի հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Հայաստանը այս դիրքորոշումն է արձանագրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկումների ժամանակ», - ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։