16/09/2022 15:51
ՔՊ-ականներն ու Արցախի ԱԺ պատգամավորները կարևորել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ առկա մարտահրավերները:
Կարևորվել են արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործում համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը: