17/09/2022 14:35
Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով
Ելնելով ստեղծված իրավիճակից` սեպտեմբերի 19-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջով, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«ԱՀ Նախագահի աշխատակազմը դիմում է Արցախի Հանրապետության քաղաքացիներին` մտահոգող հարցերը հետևյալ էլեկտրոնային հասցեներին ուղարկելու հորդորով.
1) [email protected]
2) [email protected]
Դրանք կխմբավորվեն ըստ թեմաների, և հրատապ ու առաջնահերթ հարցերին կտրվեն համապարփակ պատասխաններ:
Նամակների ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է` ժամը 18:00-ն:
Տեսաուղերձի հեռարձակման ժամի վերաբերյալ նախապես կտրվի տեղեկատվություն», - նշված է հայտարարությունում: