17/09/2022 12:37
ՀՀ-ն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հիմքով դիմում է Արդարադատության միջազգային դատարան
Հայաստանը դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նա նշել է, որ նամակն ուղարկել են, սակայն պաշտոնապես կհրապարակեն սեպտեմբերի 19-ին:
«Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքը Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելն է», - ասել է նա։