17/09/2022 18:03
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման կապակցությամբ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքի նոտա է բարձրացնում աշխարհի առաջնությունում մրցավարների կողմնակալ մոտեցման վերաբերյալ:
Այս օրերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թևանյանը ԱԱ-ի 1/16 եզրափակիչում մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսի հետ: Ըստ ֆեդերացիայի՝ Թևանյանը պարտվել է մրցավարների կողմնակալ մոտեցման պատճառով:
«Արման Անդրեասյանի մեդալը խլելուց հետո այս անգամ հերթը հասավ Վազգեն Թևանյանին: Գորգի կորեացի մրցավարը Վազգեն Թևանյանից խլեց ոչ միայն հաղթանակը, այլև եզրափակչի ուղեգիրը: ԱՄՆ ներկայացուցչին շնորհեցին հաղթանակ»,-ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում: