18/09/2022 12:32
ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար. Ալեն Սիմոնյան
Մեզ համար չափազանց կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մշտապես զգացել ենք ամենադժվարին և մեզ համար զգայուն հարցերում, խորհրդարանում այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին։
Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլև բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետևանքով կան բազմաթիվ մարդկային կորուստներ։ Երախտապարտ ենք ԱՄՆ-ին՝ իր ջանքերի համար, ում միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնությունը», - ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտարարեց, թե ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի Հայաստանի պետականության համար։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17