18/09/2022 12:40
Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի
Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։
«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը», - հայտարարեց Փելոսին։