19/09/2022 19:30
Տասներկումատնյա աղիքի բորբոքում. Պատճառներ և բուժում
Տասներկումատնյա աղիքի բորբոքումը (դուոդենիտ), աղիքի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ ուղեկցվում է խոցային հիվանդությունով, ստամոքսաբորբով, ենթաստամոքսային գեղձի և լեղապարկի բորբոքումով:
Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական պատճառը ստամոքսաթթվի պարունակության ազդեցությունն է աղիքի լորձաթաղանթի վրա և ստամոքսահյութի անբավարար չեզոքացումը տասներկումատնյա աղիքում: Տասներկումատնյա աղիքի բորբոքմանը նպաստում են անկանոն սնուցումը, կծու կերակուրների, ալկոհոլի չարաշահումը և ծխելը: Երբեմն տասներկումատնյա աղիքի բորբոքման պատճառ է դառնում նաև լորձաթաղանթի վրա տարբեր մակաբույծների անմիջական ազդեցությունը:
Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական ախտանշանը որովայնի վերին հատվածի ցավերն են, որոնք սաստկանում են ուտելուց 2-3 ժամ հետո կամ քաղցած ժամանակ՝ ուղեկցվելով սրտագդալի շրջանում ծանրության և ճնշման զգացմամբ:
Տասներկումատնյա աղիքի բորբոքումը բուժվում է բժշկի անմիջական վերահսկողությամբ: Այստեղ կարևոր նշանակություն ունեն սննդակարգին հետևելը (բացառել կծու, թթու և ճարպոտ կերակրատեսակները), հաճախակի (օրը 5 անգամից ոչ պակաս) սնվելը, ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը:
Խնդրի պարագայում ինքնաբուժությամբ զբաղվելը խստիվ արգելվում է. անհրաժեշտ է գիտակից մոտեցում առողջությանն ու առաջնային խորհրդատվություն բժշկի հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։