19/09/2022 18:30
Կարելի՞ է արդյոք քնել խոնավ մազերով
Քնե՞լ, թե չքնել խոնավ մազերով։ Համարվում է, որ թաց մազերով պառկելը հղի է մի շարք վտանգներով։ Օրինակ, որ մազերը կարող են լրջորեն վնասվել, քանի որ խոնավ վիճակում դրանք շատ փխրուն են, և երբ բարձի վրա տրորովում են, սկսում են փշրվել։
Բացի այդ համարվում է, որ բարձր է ալերգիայի ռիսկը, քանի որ խոնավ բարձի մեջ ակտիվորեն զարգանում են փոշու տզերը։ Չպետք է մոռանալ նաև մազերի էլեկտրականացման և արդեն առավոտվա համար մազերի սխալ ձև ընդունելու մասին։
Մյուս կողմից տրիխոլոգները գտնում են, որ խոնավ մազերով քնելը լիովին թույլատրելի է։ Միակ բանը, որ իսկապես «սպառնում է», մրսելը և գրիպով հիվանդանալն է՝ մանավանդ, եթե, սենյակում բաց պատուհան կամ աշխատող օդորակիչ կա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։