19/09/2022 20:48
Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների համար․ Օվերչուկ
Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների և երկաթուղիների բացումը պայմաններ կստեղծի հայկական շուկա մոտ 4,5-5 մլրդ դոլարի ռուսական ներդրումների ներհոսքի համար, Ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վստահ ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման և այստեղ նոր ներդրումների հոսքի համար։
Մեր գնահատականներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ճանապարհների և երկաուղիների բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստան մոտ 4,5-5 միլիարդ դոլարի ռուսական ներդրումների հոսքի համար։
Մեզ մոտ ըմբռնում կա՝ ինչ նախագծեր դրանք կարող են լինել։ Մենք վաղուց ենք քննարկում այդ նախագծերը՝ մեր բիզնեսի ներկայացուցիչների հետ»,- ասել է Օվերչուկը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17