20/09/2022 04:17
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կոչ է արել մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը Նյու-Յորքում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Բաքվի և Երևանի միջև կարգավորման հասնելուն ուղղված հետագա քայլերը, կողմերին կոչ է արել կրկին հանդիպել՝ մինչև ընթացիկ ամսվա վերջ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարը ցավակցություններ է հայտնել զոհերի կապակցությամբ և ընդգծել է հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ մատնանշելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Քննարկվել են հետագա քայլերը, պետքարտուղարը կողմերին կոչ է արել կրկին հանդիպել՝ մինչև ամսվա վերջ»,- նշված է հաղորդագրությունում։