20/09/2022 17:38
«Տեղյակ չենք, թե որքան ժամանակում կվերականգնեն»․ Թշնամին արկակոծել է Կեչուտի գերեզմանոցը, ջրամբարը, բնակելի տները, հասցրել այլ վնասներ
Սեպտեմբերի 13-ին կրակոցներից ժողովուրդն արթնացել է, էվակուացրել ենք նկուղները, ինչպես հայտնում է News.am-ը, Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակվայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը:
«Ադրբեջանի հարձակման հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, վնասվել է 7 բնակելի տուն, այրվել են 100 հա դաշտեր: Ջրագիծն է վնասվել, որը հիմա հակառակորդը գրավել է, եւ կարտոֆիլի հողատարածքներ ունենք, որոնք մնացել են առանց ոռոգման ջրի: Եթե ոռոգման ջուրը չլինի, 10 հա կարտոֆիլի ցանքսեր չեն լինի: Վնասվել է նաեւ գազատարը: Այսօր նոր գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Տեղյակ չենք, թե որքան ժամանակում կվերականգնեն վնասները: Խմելու ջուր գյուղն ունի, ոռոգման ջրի ջրագիծն է վնասված:
Բացի այդ, պայթյուններից գյուղի վերեւի հատվածում ահագին անասուններ են սատկել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմեր են ահագին վնասվել»,-ասել է Արտակ Բագրատյանը։
Նա հայտնել է նաև, որ գյուղի բնակչության մոտ 30 տոկոսը վերադարձել է, այդ թվում՝ կանայք, երեխաներ, սակայն դպրոցն ու մանկապարտեզը դեռ չեն գործում:
Կեչուտում մեկ արկ ընկել է գերազմանոցի վրա, երեք արկ էլ՝ Կեչուտի ջրամբարի մեջ:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17