20/09/2022 19:15
«Խոսքը գնում էր կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին»․ Ռուս հաղորդավար Անատոլի Կուզիչովը ներողություն է խնդրել եթերում թույլ տված սխալի համար
Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ հաղորդման ժամանակ իր թույլ տված սխալի համար․ նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:
«Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, սակայն դա այնքան էլ ակցենտավորված տեսք չուներ: Ու քանի որ մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր բառերի համար պատասխանատու ենք, եկեք՝ այս անգամ էլ այդպես լինի: Ես երեկ սխալվեցի: Իհարկե, խոսքը գնում էր պետության տարածքում սահմանամերձ շրջանների մասին, այլ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին: Խոսքը գնում էր հենց կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին: Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար և ուզում եմ ասել՝ (հայերեն,- խմբ) «շնորհակալություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա: