20/09/2022 11:10
Զինդատախազի տեղակալ Սևակ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝
հրամայում եմ՝
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից», - նշվում է հրամանագրում։