20/09/2022 11:46
Արցախի ԱԳ նախարարը դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Ղարաբաղյան հիմնախնդիր․ աշխարհաքաղաքական և էթնոքաղաքական ախտորոշում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում:
Նույն օրը նախարար Բաբայանը Ամերիկյան Էնթերփրայզ ինստիտուտում մասնակցել է կլոր սեղանի։
Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին և պատասխանել ներկաների հարցերին։
Նախարարն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը տարբեր գործընթացների վերաբերյալ ճիշտ և համապարփակ պատկերացում կազմելու և որոշումների կայացման ընթացքում դրանք կիրառելու տեսանկյուններից։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: