20/09/2022 10:00
«Հրապարակ». Զոհերի ու վիրավորների տեղափոխման համար աջակցություն են խնդրել և վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխանությունները թաքցնում են վերջին ագրեսիայի զոհերի անունները և մինչ օրս որևէ անուն կամ զոհերի վերջնական թիվ չեն հրապարակել, սակայն պատերազմի մասնակիցները պատմում են, որ զոհերի ու վիրավորների տեղափոխման համար բանակին պատկանող տրանսպորտային միջոցներից բացի, աջակցություն են խնդրել և վերցրել «Գազպրոմին» պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենաները, որոնցով վիրավորներին են տեղափոխում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ «Սպայկայի» սառնարան-մեքենաներն էին բանակի կարիքների համար ծառայում:
Մեր հարցին ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» լրատվականից հերքեցին. «Պաշտոնապես մեզ չեն դիմել, հետևապես՝ չի տրամադրվել»: Վստահ չենք, որ սա ճիշտ է, սակայն այդ պարագայում մնում է ենթադրել, որ անհատ քաղաքացիների ավտոմեքենաներն են ծառայում բանակի կարիքների համար»։