21/09/2022 09:45
Ոստիկանները «Եռաբլուր»-ից բերման ենթարկելիս կոտրել են զոհված զինծառայողներից մեկի մոր մատը, վնասել մեկ այլ ծնողի ձեռքը (Տեսանյութ)
«Եռաբլուրում» ոստիկանների կողմից բերման ենթարկված ծնողներից երկուսն ունեն մարմնական վնասվածք, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Ծնողներից մեկի ձեռքն է վնասված, մյուսի՝ մատը։ Կարծես թե մատը կոտրված է։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո կդիմեն բուժօգնության», - ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ բերման են ենթարկվել շուրջ 30 ծնող։
Նրանցից բոլորի վերաբերյալ արձանագրություն է կազմվել՝ Վարչական օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով։
«Հետագայում դա մենք կբողոքարկենք», - ասաց Վահան Հովհաննիսյանը։