21/09/2022 16:41
Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա․ Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը՝ ՀՀ անկախության օրվա առիթով։
«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,
«Արցախի պահպանողական կուսակցության» և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ողջ հայությանը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Այսօր՝ առավել, քան երբեք, մեր ժողովրդի և պետության ճակատագիրը վտանգված է։ Այսօր՝ առավել, քան երբեք, պետք է լինենք միասնական, հայրենասեր, իմաստուն և հաստատակամ։
Համոզված եմ՝ հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և ապահովել արժանապատիվ և անվտանգ ապագա», - նշված է ուղերձում։