22/09/2022 19:04
Covid-19-ի հետևանքները. Ինչպե՞ս պայքարել հետքովիդային հազի դեմ
Հոգնածությունը, չոր հազը, կրծքավանդակի ցավը, ծանրությունը և շնչահեղձությունը, քրոնիկական հոգնածությունը, քնի հետ կապված խնդիրները հետքովիդային հազի հիմնական ախտանիշներն են: Հետքովիդային համախտանիշը COVID-19-ի ընթացքի փուլն է վարակվելու օրվանից 12 շաբաթ հետո։ Վիրուսն այլևս չկա մարմնում, սակայն որոշ ախտանիշներ դեռ առկա են։
«Հետքովիդային համախտանիշ» հասկացությունը բժիշկների առօրյայում հայտնվեց 2020 թվականի ամռանը, երբ պարզ դարձավ, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո հիվանդների 10-20%-ը դեռևս ունի հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Մինչ օրս պաթոլոգիան ներառված է հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ (ICD-10):
Նման ախտանիշների մնացորդային ազդեցությունը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը: Այն սովորաբար խեղդող է և սկսվում է ամենաանհարմար վայրում, օրինակ՝ հասարակական տրանսպորտում կամ ծանր երթևեկության ժամանակ մեքենա վարելիս:
Խնդրի ի հայտ գալուն պես պետք է որոշել հազի տեսակը, քանի որ բուժումն ու դեղերի ընտրությունը կախված է դրանից:
Հազը մարմնի ռեֆլեքսային ռեակցիան է շնչառական համակարգի լորձաթաղանթի գրգռմանը: Ընդունված է այն բաժանել չոր և թաց հազի։ Թաց հազի հիմնական խնդիրն է լորձաթաղանթի գրգռիչները՝ փոշու մասնիկները, մանրէները կամ բակտերիաները, հեռացնել շնչուղիներից՝ խորխի հետ միասին:
Չոր հազի դեպքում, ընդհակառակը, նկատվում են տանջող, ցավոտ նոպաներ՝ առանց խորխի։ Անարդյունավետ հազը ուղեկցվում է հետևյալ ախտանիշներով՝ ցավ, այտուցվածություն ավշային հանգույցներում, խռպոտություն:
Այսպիսով, հետքովիդային համախտանիշի ամենատարածված ուղեկիցներից մեկից՝ չոր հազից ազատվելու համար նախ պետք է պարզել, որ այն իսկապես չոր է, խորհրդակցել բժշկի հետ և սկսել ընդունել առաջարկվող և կլինիկորեն ապացուցված դեղամիջոցները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։