22/09/2022 20:26
Աշնանային բարիքներ, որոնք շատ օգտակար են սրտի համար
Աշնանն աճող մրգերի և բանջարեղենի տեսակները ոչ միայն համեղ են, այլև հարուստ են սննդարար նյութերով։ Դրանցից շատերը օգտակար են հատկապես սրտի համար և սննդակարգում պետք է իրենց կարևոր տեղն ունենան։
Խաղող
Կանաչ, կարմիր և սև խաղողը հարուստ է հակաօքսիդանտներով ու այլ պոլիֆենոլներով, այդ թվում՝ ֆլավոնոիդներով, որոնք հակաբորբոքային հատկություններ ունեն և մեծ դեր են խաղում սրտի առողջությունը պահպանելու գործում։
Դդում
Դդումը հարուստ է կալիումով, սրտի համար կարևոր հանքանյութով։ Մեկ բաժակ դդմի պյուրեն մոտ 500 միլիգրամ կալիում է պարունակում։ Դդումը կարելի է ավելացնել շիլաների, սմուզիների, թխվածքների, բլիթների մեջ, սննդում դրա օգտագործման եղանակները շատ են։
Խնձոր
Ամեն օր խնձոր ուտելով՝ հնարավոր է իջեցնել խոլեստերինի մակարդակն ու նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների բացասական հետևանքները։ Խոլեստերինի մակարդակն իջնում է խնձորի մեջ պարունակվող պեկտինի շնորհիվ։
Գանգրակաղամբ (քեյլ)
Մուգ կանաչ տերևավոր այս բանջարեղենը հարուստ է կալցիումով, իսկ այն օգտակար է ոչ միայն ոսկրերի, այլև սրտի համար։ Այս հանքանյութը, ինչպես մագնեզիումն ու կալիումը, օգնում է կարգավորել արյան ճնշումը, դա էլ իր հերթին մեծ նշանակություն ունի սրտի կանոնավոր աշխատանքի համար։ Գանգրակաղամբն ավելացնում են աղցանների, նաև տարբեր կերակրատեսակների մեջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։