22/09/2022 21:05
Մաշկի չորություն և թեփոտվածություն. Առողջական խնդիրների մասին հուշող կարևոր ազդակներ
Մաշկային խնդիրները կարող են պատմել մարդու առողջական վիճակի մասին շատ ավելին, քան կարծում եք՝ վերհանելով մի շարք թաքնված հիվանդություններ՝ այդ թվում էնդոկրին (ներզատական) համակարգի, աղեստամոքսային տրակտի խնդիրներ և այլ խանգարումներ։
Բժիշկ-մաշկաբանների խոսքով՝ մաշկի չորությունն ու թեփոտվածությունը կարող են խոսել օրինակ վահանագեղձի հիպերֆունկցիայի կամ հիպոֆունկցիայի, շաքարային դիաբետի կամ մակերիկամների աշխատանքի խանգարումների մասին։
Մաշկային խնդիրները շատ հաճախ հուշում են նաև մարսողական տրակտի հետ կապված այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են գաստրիտը, դուոդենիտն ու խոլեցիստիտը։ Բացի այդ, այս կերպ կարող են դրսևորվել նաև նյութափոխանակության խանգարումեր, նյարդահոգեբանական խնդիրներ, միգրեն ու վեգետաանոթային դիսֆունկցիաներ։
Մասնագետներըը նախազգուշացնում և հորդորում են շատ ուշադիր լինել ու չանտեսել նման ախտանշանները, քանի որ դրանք կարող է հուշել նաև դեպրեսիաների ու նևրոզների մասին՝ առավել ընդգծելով և խորացնելով խնդիրը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։