22/09/2022 09:38
«Հրապարակ». «Սասնա ծռերը» Ազատության հրապարակը «բրոնյա» են արել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում հակառուսական տրամադրությունները շարունակում են աճել։ Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ գրեթե ողջ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովրդավարական բևեռը` «Սասնա ծռերը», Ազատության հրապարակը «բրոնյա» է արել։ Սեպտեմբերի 24-ին հակառուսական հավաք-երթ է նախատեսված, որի հայտը ներկայացրել է ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեևը: Նա օգոստոսի 24-ին էլ էր նման հայտ ներկայացրել։ Հավաքի մեկնարկը նախատեսվում է Ազատության հրապարակից՝ ժ. 18։00-ին, ապա կլինի երթ՝ Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցներ-Ռուսաստանի հրապարակ երթուղով:
Նշենք նաև, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական հաճախորդ ուժերի հանդիպումից հետո այդ ուժերի ղեկավարները տաղավարից տաղավար են շտապում՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին»։