23/09/2022 14:54
Ալեքսանդր Ազարյանն առողջական խնդիրներ ուներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել. դատավոր Հովհաննիսյան
Ալեքսանդր Ազարյանն ուներ առողջական խնդիրներ, դրա համար աշխատանքից ազատվելու դիմում է գրել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։
«Ալեքսանդր Ազարյանն ուներ որոշակի առողջական խնդիրներ։ Նրան բուժում էր անհրաժեշտ, դրա համար աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել», - նշեց դատավոր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարել են։