23/09/2022 17:32
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը
Սետեմբերի 23-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հանդիպումը, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի համատեղ անհրաժեշտ միջոցառումները»,- նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ՀԱՊԿ առաքելությունը, Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին է ժամանել Հայաստան: Առաքելության կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են Կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ: