23/09/2022 10:07
ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով արձանագրեց՝ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթով երեք կարևոր իրողություն է արձանագրել։
«1. Իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր,
2. Իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը,
3. Իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը», - Facebook-ում գրել է Սարգսյանը։
Մնացյալն ամբողջապես, ըստ միջազգայնագետի, վերոշարադրյալ 3 արձանագրումների հետևանք էր: