24/09/2022 19:00
Ինչի՞ կարող է հանգեցնել մանգանի անբավարարությունն օրգանիզմում
Մանգանն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, քանի որ մասնակցում է բազմաթիվ կենսաքիմիական գործընթացների և կատարում կարևոր գործառույթներ: Օրգանիզմում մանգանի պակասը հանգեցնում է մի շարք պաթոլոգիական վիճակների զարգացման։ Երեխաների համար մանգանի պակասը առաջին հերթին առաջացնում է աճի և զարգացման հետաձգում:
Այս տարրը մասնակցում է վահանաձև գեղձի նորմալացմանը, ոսկրային, մկանային հյուսվածքի և նյարդային համակարգի զարգացմանն ու վերականգնմանը, ազդում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի վրա և պաշտպանում է ուղեղը վաղաժամ ծերացումից և կանխում քաղցկեղի զարգացումը:
Օրգանիզմում միայն մանգանի անբավարարությանը բնորոշ հատուկ ախտանշաններ չկան, սակայն, ընդհանուր առմամբ, այս հիվանդության բնորոշ նշանները հետևյալն են՝
արագ հոգնածություն և անտարբերություն,
հիշողության խանգարում,
ցավ մկանների և ոսկորների մեջ,
գլխապտույտ, ցնցումներ և սպազմեր,
մազերի դանդաղ աճ և նոսրացում,
եղունգների շերտազատում,
ալերգիայի, ավելորդ քաշի և գիրանալու միտում,
մաշկի պիգմենտացիան խախտումներ,
քրոնիկ դերմատիտի զարգացում,
սեռական գեղձերի ֆունկցիայի խանգարում, անպտղություն։
Մանգանի պակասը սրվում է այլ տարրերի զուգահեռ բացակայությամբ: Այսպիսով, մանգանի, քրոմի և ցինկի նվազեցված պարունակության դեպքում կա շաքարախտի զարգացման հավանականություն։ Եթե մանգանը բավարար չէ պղնձի և սելենի հետ համատեղ, ապա դա օրգանիզմում առաջացնում է բորբոքային պրոցեսների երկարատև ընթացք։
Այս տարրը օրգանիզմ է մտնում սննդի հետ և կուտակվում տարբեր օրգաններում. մանգանի ամենամեծ քանակությունը գտնվում է երիկամներում, լյարդում, ենթաստամոքսային գեղձում և ոսկրերում։
Մանգանի անբավարարության զարգացման հիմնական պատճառը անհավասարակշիռ կամ անբավարար սնուցումն է՝ մասնավորապես բուսական սննդի բացակայությունը։
Այլ քիմիական տարրերի մարմնում ավելցուկային պարունակությունը օգնում է արագացնել մանգանի արտազատումը (այդպիսի տարրերը ներառում են երկաթ, պղինձ, կալցիում)։
Մեծահասակների համար մանգանի օրական պահանջվող քանակը 3-5 մգ է, երեխայի համար՝ 1-2 մգ։
Մարդու օրգանիզմում մանգանի պարունակությունը որոշվում է արյան և մեզի թեստերի արդյունքներով։
Հաստատված ախտորոշմամբ և հայտնաբերված մանգանի անբավարարությամբ թերապևտը կամ դիետոլոգը խորհուրդ է տալիս հիվանդներին անցնել բուժման կուրս, որը ներառում է՝
մանգան պարունակող սննդային հավելումներ ընդունելը,
ալկոհոլի իսպառ բացառումը,
սնուցման ճիշտ համակարգի և հատուկ դիետայի ներդրումը։
Հղիության ընթացքում մանգանի պակասը առավել վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել պտղի պաթոլոգիայի զարգացում՝ ունենալով ազդեցություն նաև հղիի առողջության վրա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։