24/09/2022 19:20
Ինչպե՞ս հասկանալ՝ ո՞ր վիտամինի պակասն ունեք
Մարդիկ երբեմն ինքնազգացողության հետ կապված խնդիրներ են ունենում՝ չգիտակցելով, որ պատճառը կարող է այս կամ այն վիտամինի պակասը լինել։ Այնինչ կան որոշակի ախտանշաններ, որոնք հուշում են՝ ո՞ր վիտամինի պակասն ունի օրգանիզմը։
Վիտամին D-ի պակասի դեպքում
Հաճախակի մրսածություն, գերհոգնածության զգացողություն, դեպրեսիա, մազաթափություն, մկանային ցավեր են լինում։
Վիտամին A-ի պակասի դեպքում
Մաշկի չորություն, մաշկային հիվանդություններ՝ դերմատիտ, կերատոզ, մթությանն աչքի հարմարվորղականության խանգարում, գլխամաշկին՝ թեփ, մազերի նոսրացում, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդություններ են առաջանում։
Վիտամին C-ի պակասի դեպքում
Հաճախակի մրսածություն, իմունիտետի անկում, քրոնիկական հիվանդությունների սրացում, լնդերի արնահոսում, թուլություն, անեմիա է լինում։
В1 վիտամինի պակասի դեպքում
Ջղագրգռություն, լացկանություն, անհանգստություն, տագնապ, հիշողության վատացում, քնի խանգարում, աղիների խցանում, գերհոգնածության զգացողություն, վերջույթներում՝ ծակոցներ, շնչահեղձություն կարող է լինել։
В2 վիտամինի պակասի դեպքում
Կարող են ճաքել բերանի անկյունները, բերանի լորձաթաղանթի բորբոքում, աչքերի կարմրություն, քոր, արցունքահոսություն, լույսի նկատմամբ գերզգայնություն, մաշկաին հիվանդություններ՝ դերմատիտներ, մաշկի շերտազատում կարող է առաջանալ, նաև մկանային թուլություն։
В6 վիտամինի պակասի դեպքում
Ջղագրգրռություն, տագնապ, քնի խանգարումներ, ցնցումներ, ստոմատիտ, կոնյուկտիվիտ, անեմիա, վերջույթների թրմածություն կարող է առաջանալ։
В9 վիտամինի պակասի դեպքում
Անեմիա, ցրվածություն, հիշողության վատացում, անքնություն, հոգնածության զգացողություն է առաջանում։
В12 վիտամինի պակասի դեպքում
Հիշողության վատացում, գերհոգնածություն, դեպրեսիվ տրամադրվածություն, վերջույթներում՝ ծակոցներ կամ վերջույթների թմրածություն, նյյարդային խանգարումներ են ի հայտ գալիս։
Կարևոր է նաև հիշել, որ այս կամ այն վիտամինի պակասի մասին հստակ պատկերացում կարելի է կազմել արյան լաբորատոր անալիզ հանձնելու դեպքում, իսկ վիտամիններն օրգանիզմում լրացնել՝ բժշկի նշանակած չափաքանակի համաձայն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։