24/09/2022 11:57
ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպմանը:
«Երեկ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը:
ԱՄՆ-ն շարունակում է կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ», - «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։