24/09/2022 13:20
Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է. չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել. Թաթուլ Մանասերյան
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասը տնտեսական առումով ոչ մեկի համար հրապուրիչ չէ:
Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի միակ հենարանը ԵԱՏՄ-ն է:
«Չլինի ԵԱՏՄ ձևաչափը, չլինի Ռուսաստանի հետ գործընկերությունը, Հայաստանը տնտեսական առումով պատկերացրեք՝ որտեղ կարող է հայտնվել: Կա Ղրղզստան, որը կորցրել է տեղական արդյունաբերությունը, մեր գործընկեր երկիրն է, եկեք դասեր քաղենք նաև Ղրղզստանից», - «Հայ-ռուսական հարաբերությունների մասին» քննարկմանն ասաց նա:
Մանասերյանի խոսքով՝ բոլոր այն երկրները, որոնք խոսում են ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, Ռուսաստանին ցավեցնելու մասին, պետք է հիշեն՝ Արևմուտքի բոլոր երկրները, կիրառելով սանկցիաներ Ռուսաստանի դեմ, «քնում, վեր են կենում՝ երազում տեսնելով ռուսական շուկան»:
«Ուզում են Հայաստանին դուրս քաշել, մի տրվեք այս մոլորությանը, այս վիրուսն ընկել է Հայաստան», - հայտարարեց տնտեսագետը: