24/09/2022 15:27
Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Հայաստանը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից:
«Որևէ դաս չի քաղվել, ես պնդում եմ՝ շարունակվել է բանակի միտումնավոր կազմաքանդումը: Նիկոլ Փաշինյանն իր անձնական իշխանության համար սպառնալիք տեսավ բանակից ու այս 1,5 տարին օգտագործեց բանակը լրիվ կազմաքանդելու համար», - «Չդադարող պատերազմ. ինչպե՞ս և ո՞վ բերեց այն» թեմայով քննարկմանը հայտարարեց նա:
Վրթանեսյանի խոսքով՝ քանի դեռ Հայաստանի բանակը քանդած մարդն է շարունակում ղեկավարել, շարունակում է տնօրինել բոլոր ռեսուրսներն ու որոշումներ կայացնել, հայ ժողովուրդը նույնիսկ պաշտպանվել չի կարողանալու:
«Նա ամեն ինչ արեց՝ մեզ զրկելու բոլոր դաշնակիցներից, խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, Իրանից սկսած՝ Չինաստանով, Հնդկաստանով՝ բոլոր երկրներից, որտեղ կարող էինք ինչ-որ բան անել, թեկուզ, զենք գնել», - ընդգծեց ռազմական փորձագետը: