26/09/2022 18:30
Բամբուկե կամ ճյուղավորված մազեր. Խնդրի հիմնական պատճառները
Մազերի ճյուղավորման խնդիրը վերաբերում է մազի լիսեռի պաթոլոգիական վիճակին, որն առաջանում է բնածին, կամ շրջակա միջավայրի ազդեցության հետևանքով։ Ճյուղավորված մազերը Նեթերթոնի համախտանիշի նշան են, որը ժառանգական հիվանդություն է՝ արտահայտվում է թեփուկավոր մաշկի և ամբողջ մարմնի կարմրության տեսքով:
Այս հիվանդության դեպքում մազերն իրենց կառուցվածքով նմանվում են բամբուկի ցողուններին։ Հիվանդությունը կարող է ազդել ոչ միայն գլխի, այլև թարթիչների և հոնքերի մազերի վրա, ուստի դրանց հիմնական ախտանիշները հետևյալն են`
մազերի փխրունության բարձրացում,
խճճված և չոր մազեր,
թարթիչների և հոնքերի մազաթափություն կամ դրանց հազվադեպ աճ,
փայլի բացակայություն,
կարճ մազեր մշտական կոտրվածքի պատճառով։
Նեթերթոնի համախտանիշով ծնված երեխաները կարմիր, թեփուկավոր մաշկ ունեն, սակայն բամբուկե մազերի նշանները հայտնվում են միայն 2 տարեկանից հետո:
Բամբուկե մազերի տեսքը պայմանավորված է հիվանդի մոտ ժառանգական մուտացիոն գենի առկայությամբ, որի ազդեցության տակ մազերի աճի գործընթացում առաջանում են խնդիրներ։
Բացի ժառանգական գործոնից, մազերի վիճակի և դրանց աճող փխրունության վրա միաժամանակ ազդում են արտաքին գործոնները, որոնք ներառում են՝
սթրես և հոգնածություն ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
մազերի վատ խնամք և էժան կամ ոչ պատշաճ միջոցների օգտագործում,
կանոնավոր գունափոխում,
վարսահարդարիչի մշտական օգտագործում,
թերսնուցում և ջրի անբավարար ընդունում,
բնական ցուցանիշներ՝ չոր կեղտոտ օդ, մեծ քանակությամբ մագնեզիումի և կալցիումի աղեր ծորակի ջրի մեջ,
ցուրտ սեզոնում գլխարկների անտեսում և այլն։
Մազերի այս խնդիրը բացահայտելու և ախտորոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցել տրիխոլոգի հետ: Ախտահարված մազերը հետազոտվում են մանրադիտակի տակ։
Քանի որ նման պաթոլոգիական վիճակը գենային մուտացիայի արդյունք է, այսօր դրա բուժման կոնկրետ միջոց չկա։
Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել մազերի ներկման, գունաթափման կամ գանգրացման համար քիմիական նյութերի օգտագործումից: Մազերին անհրաժեշտ է նուրբ խնամք՝ սնուցող և խոնավեցնող դիմակների օգտագործմամբ:
Եթե հայտնաբերվում է ժառանգական սինդրոմ և գենային մուտացիայի առկայություն, որը հանգեցնում է ճյուղավորման, խորհուրդ է տրվում օգտագործել՝
հակաբիոտիկներ,
մաշկը խոնավացնող, փափկեցնող միջոցներ,
քորը թեթևացնող հակահիստամիններ և այլն։
Ոչ պակաս կարևոր է ճիշտ սնունդը, մաքուր ջրի բավարար քանակությունը և օրգանիզմում վիտամինների հավասարակշռությունը (մասնավորապես D և A), ինչպես նաև սթրեսի և հոգեհուզական ծանրաբեռնվածության բացակայությունը:
Ժառանգական մուտացիայի դեպքում նման վիճակը հնարավոր չէ ամբողջությամբ կանխել կամ բուժել, նախընտրելի է միջոցներ ձեռնարկել գլխի մաշկը խոնավացնելու համար։
Հարկ է նշել, որ տարիքի հետ հիվանդների վիճակը բարելավվում է, նույնիսկ եթե նպատակային բուժում չի իրականացվում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։