26/09/2022 11:57
Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն պետք է տրամադրի
Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Այդ մասին Aysor.am-ին հայտնեցին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։
Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։