26/09/2022 18:48
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին․ ՀՀ ՊՆ
Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը երկրում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ։ Ի պատասխան Infocom-ի հարցման՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Հայաստանը չի մասնակցի զորավարժություններին․
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ ԶՈՒ առջև դրված խնդիրներից ելնելով, որոշում է կայացրել ձեռնպահ մնալ Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունից»,- նշված է պատասխանում։