26/09/2022 17:43
Սևանա լճի մակարդակը իջել է 2սմ-ով․ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից ցածր է 9սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ սեպտեմբերի 19-25-ը։
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.46մ (25.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 3սմ-ով։
Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ կազմել է 165.063մլն. մ³:
Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 25-ը ներառյալ՝ 154.874մլն. մ³: