26/09/2022 19:55
Մահացել է լեգենդար ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը
Վրաստանում 93 տարեկանում մահացել է լեգենդար ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը, հաղորդում է Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունը՝ ցավակցելով նրա ընտանիքին, ընկերներին եւ մարզական հանրությանը։
Ռաֆայել Չմշկյանը 1952 թվականի Հելսինկիի Օլիմպիական խաղերի չեմպիոն (60 կգ), ԽՍՀՄ՝ հնգակի, աշխարհի՝ կրկնակի, Եվրոպայի՝ 6-ակի չեմպիոն, աշխարհի՝ 11-ակի ռեկորդակիր է։
Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում եւ համարվում է Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնը։