26/09/2022 18:22
Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը
Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի վերջին տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի սլովենական մրցավարական անձնակազմը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ռադե Օբրենովիչը (Սլովենիա)։ Մրցավարի օգնականներն են Յուրե Պրապրոտնիկը (Սլովենիա) և Գրեգա Կորդեժը (Սլովենիա), 4-րդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը (Սլովենիա)։ VAR-ի մրցավարն է Մատեյ Յուգը (Սլովենիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Ալեն Բորոշակը (Սլովենիա)։
Իռլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 27-ին։