27/09/2022 20:20
Բելի կաթված. Դիմային նյարդի վնասման հնարավոր հետևանքները
Բելի կաթվածը պաթոլոգիա է, որի ժամանակ առկա է դեմքի մկանների տեսանելի կաթված:
Հիվանդությունը տարածված չէ և հարյուր հազարից հանդիպում է 20-25 մարդու մոտ։
Կաթվածը պայմանավորված է առաջնային (առաջանում է հիպոթերմային) կամ երկրորդական (այլ հիվանդություններից հետո առաջացած բարդությունների արդյունք է) բնույթով։
Տեսակներն են՝
սուր (մոտ 2 շաբաթ տևողությամբ),
ենթասուր (մինչև 4 շաբաթ տևողությամբ),
քրոնիկ (տևում է ավելի քան 4 շաբաթ):
Հիվանդության պատճառները լիովին հայտնի չեն։ Կաթվածը սկսվում է հանկարծակի՝ դեմքի նյարդի վնասման հետևանքով, որը պատասխանատու է մկանների աշխատանքի համար։
Բելի կաթվածի առաջացման վրա ազդող գործոններից են ծանր հիպոթերմիան, գլխի վնասվածքները, ԼՕՌ օրգանների պաթոլոգիաների առկայությունը՝ մասնավորապես միջին ականջի բորբոքումը, վարակիչ հիվանդությունները (գրիպ, հերպես), աթերոսկլերոզը, մենինգիտը և այլն։
Հիվանդության զարգացումից 1-2 օր առաջ հիվանդը կարող է ցավ զգալ ականջի ետևում, իսկ դեմքի կաթվածը բնորոշվում է հետևյալ ախտանշաններով՝
ասիմետրիկ ժպիտ,
ճաշակի զգայունության կորուստ,
թմրություն դեմքի մի քանի հատվածներում,
քնի ընթացքում աչքերն ամբողջությամբ փակելու անկարողությունը,
կնճիռների նկատելի հարթեցում,
աչքերի լորձաթաղանթի չորություն,
լսողության սրության վատթարացում։
Նյարդաբանը տվյալ հիվանդությունը ախտորոշում է արտաքին հետազոտության, լաբորատոր թեստերի և համալիր գործողությունների հիման վրա։
Դեմքի նյարդի պաթոլոգիայի բուժումն իրականացվում է բժշկական և ֆիզիոթերապևտիկ մեթոդներով: Բուժումն ուղղված է ցավը վերացնելուն և այտուցը թեթևացնելուն։
Հիվանդին նշանակվում են ցավազրկողներ և վիտամիններ, աչքի խոնավեցնող կաթիլներ, որոնք կանխում են եղջերաթաղանթի չորացումը և դեղեր, որոնք վերականգնում են նյարդային իմպուլսի հաղորդունակությունը։
Եթե կոնսերվատիվ բուժումը մեկ ամսվա ընթացքում արդյունք չի տալիս, ապա դիմում են վիրահատական միջամտության (դեմքի նյարդի պլաստիկա, ախտահարված նյարդի դեկոմպրեսիա)։
Դեմքի կաթվածը թեթև է, դեպքերի 70%-ի դեպքում կանխատեսումը բարենպաստ է և տեղի է ունենում լիարժեք վերականգնում։ Բայց պաթոլոգիայի ժամանակին ախտորոշման և հետագա պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։