27/09/2022 18:31
Գորիսի զինվորական պանթեոնում հարգել են 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը
Այսօր սեպտեմբերի 27-ն է` Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։
Գորիսի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցները, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները,զինվորականները, զոհված տղաների ծնողները և բազմաթիվ քաղաքացիներ այցելելել են Գորիսի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների շիրիմներին։
Ներկաները հարգել են զոհված քաջորդիների հիշատակը։