27/09/2022 10:23
Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան
Այսօր լրանում է 2020 թվականի աղետալի պատերազմի 2 տարին։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը օրվա թեմայով գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ մինչև հիմա չի հրապարակվել զոհվածների, անհետ կորածների և վիրավորների ամբողջական ցուցակը:
«Չեն վերադարձվել գերիները, որոնց թիվը ոչ միայն անհայտ է, այլ 2 տարվա ընթացքում միայն ավելացել է:
Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել...
Հավերժ փառք անմահացածներին:
Հավերժ անիծված լինի թուրքը:
Հավերժ անիծված լինեն թուրքին ծառայող «հայերը»», - Facebook-ում գրել է Մխիթարյանը։