28/09/2022 11:41
Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան (Տեսանյութ)
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ վիճակը Հայաստանում պայթյունավտանգ է. մի կողմից կա պարտադրանք՝ որոշում կայացնելու, մյուս կողմից կա վտանգ, որ այդ որոշումը կարող է ներսից պայթեցնել իրավիճակը, խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Միգուցե սա է այն գործոնը, որը կիսակախ վիճակում է թողել սպասվելիք որոշումները», - ասաց Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է. «Մենք՝ ինքներս հասցրել ենք «պլենտուսի» մակարդակի»։
Ռ. Քոչարյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը, այն է՝ մենք բանակցությունների վրա ենք, և ոչ թե այդ սեղանի շուրջ։
«Չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե ուզում ենք, որ մեր պետականության նկատմամբ հարգանք լինի», - նշեց նա։
Անդրադառնալով կոնսոլիդացիայի մասին կոչերին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.
«Մտքեր են հնչեցնում, թե միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար։ Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք»։