28/09/2022 12:41
Դավիթ Բաբայանն ու ՀՕՄ գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչության ատենապետուհին քննարկել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։
Քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։
Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։