28/09/2022 11:25
Ադրբեջանը, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ՝ Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներում։
«Խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս հարաբերությունները կարգավորել՝ առանց որոշակիության ու միասնական պատկերացման Ղարաբաղի, Ղարաբաղի խնդրի հետ կապված», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու, ինչ-որ չափով, Մոսկվա։
«Ղարաբաղի իշխանությունը ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ». այս տպավորությունն է ստացել ՀՀ երկրորդ նախագահը։
«Ադրբեջանը, երբ ցանկանա, կարող է անելանելի վիճակ ստեղծել ղարաբաղցիների համար ու Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է ևս մեկ բացատրություն, թե ինչու է պետք համագործակցել Ադրբեջանի հետ», - նշեց նա։