29/09/2022 17:16
Ռուսական կողմին գուցեև կարելի է քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է․ Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այն կարծիքին է, որ զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Կոպիրկինը նման կարծիք է հայտնել Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում լրագրողների հետ զրույցում:
Դեսպանը նշել է նաև, որ սահմանային իրավիճակի հետ կապված Ռուսաստանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրը պետք է լուծեն դիվանագիտական ճանապարհով։
«Խնդրի լուծման միակ ճանապարհը դիվանագիտականն է․ այն պետք է լուծվի գոյություն ունեցող եռակողմ համաձայնությունների հիման վրա։ Կարծում եմ` դա շատ հստակ դիրքորոշումների արտահայտում է, իսկ եթե սրան էլ գումարենք այն բոլոր պրակտիկ քայլերը, որոնք անում է Ռուսաստանը, ապա ռուսական կողմին գուցեև կարելի է քննադատել, բայց չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, պարզապես անարդար է»,– ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում