29/09/2022 13:54
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ
Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա՝ դառնալով 75 հազար դրամ՝ գործող 68 հազար դրամի փոխարեն:
Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում հավանություն տվեց նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Նշվում է, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ում որպես թիրախային ցուցանիշ նախատեսված է 2025 թվականի համար միջին աշխատավարձի չափը 237,000 դրամ, իսկ նախատեսված հավակնություններից է միջին աշխատավարձի իրական աճը՝ 5 տարի հետո՝ 30%-ով։